Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, գրում է «Սենհուան»: Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Մոգադիշոյի արվարձանում գտնվող Աֆգոյե ճանապարհի անվտանգության ուժերի անցակետում: Մահապարտ ահաբեկիչը պայթեցումը հենց ոստիկանության բաժանմունքի դիմաց է կատարել: