News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեր արտաքին անվտանգության ապահովումը ամենամեծ մարտահրավերն է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Այդ խնդրի լուծման մի քանի գործիք պետք է կիրառենք. Առաջինը մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը, երկրորդը մեր զինված ուժերի բարեփոխումն է՝ Հայաստանում ստեղծելով իրոք պրոֆեսիոնալ բանակ: Խնդրում եմ պրոֆեսիոնալ բանակը չշփոթենք պայմանագրային բանակի հետ: Պայմանագրայինը ամիսը 14-15 օր տաքսի է վարում կամ գյուղատնտեսությամբ է զբաղվում, մնացած 15 օրը գնում է մարտական հերթապահության, իսկ պրոֆեսիոնալ բանակը տարբերվում է նրանով, որ ամսվա մեջ 30 օր, շաբաթվա մեջ 7 օր, օրական 24 ժամ զինվոր է: Ինքը ունի միայն մի խնդիր՝ իր մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելը: Մենք գնալու ենք այդ ճանապարհով: Սա ծրագիր է, որ շատ բարդ է, բայց նաեւ պետք չի հրապարակային շատ քննարկել»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ մեր անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա ստորագրած բոլոր կողմերն իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները  լիարժեք իրականացնեն:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բացի այն, որ մեզ դառնություն է պատճառել, կա մտահոգությունների տեղիք տվող մի կետ: Խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին է: ՀՀ կառավարությունը միջանցքային տրամաբանության որեւէ հարց չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դրույթը, կարդացեք հյունվարի 11-ի Մոսկվայի հայտարարությունը»,-ասաց նա:

Փաշինյանն ընթերցեց 1999 թվականին Մեղրի այցելության ժամանակ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքից մի հատված. «Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա․․․ Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երեւանի կենտրոնում»։

Վազգեն Սարգսյանի այս խոսքերը եղել են եւ շարունակում են մնալ ուղենիշ ինձ համար, մեր թիմի հանցամ եւ համոզված եմ, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ