iOS-ի համար նոր հավելվածում ի հայտ կգա գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերին հետեւել, թե հատկապես որ տվյալներն ու ինչ ծավալով են նրա մասին հավաքագրում կողմնակի հավելվածները: Թարմացումը կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ, գրում է Bloomberg-ը:
Apple Inc.-ը կներկայացնի iPhone-ի եւ iPad-ի ծրագրային ապահովման հիմնական թարմացումները հաջորդ շաբաթ լսարանի համար, որն է՛լ ավելի շատ է քննադատում App Store-ում ընկերության քաղաքականությունը:
Ընկերությունը նախատեսում է քննարկել գաղտնիությունը պաշտպանելու նոր միջոցները տվյալների հավաքագրումը սահմանափակելու, ինչպես նաեւ առողջական վիճակին հետեւելու գործառույթի համար, դեռ ավելին, ի հայտ կգա նոր պանել, որը կհետեւի հեռախոսում առկա կողմնակի հավելվածների ակտիվությանը եւ կհայտնի օգտատերին, թե նրա մասին հատկապես որ տվյալներն ու ինչ ծավալով են հավաքագրվում: