News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական գործողություներ, բացահայտել են Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը: 

Մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին,  ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ե.-ին:

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործութունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական  բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Դավիթ Դավթյանը, ում որոշմամբ  սպանության կասկածանքով Արմեն Ե.-ն  ձերբակալվել է: Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝   սպանվածը կասկածյալի քեռին է:

Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն էլ՝  մահացածի մարմնի ձախ կողային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերք, իսկ դեմքին՝ վնասվածքներ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ