News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի տարի է, ամերիկյան Apple ապրանքանիշն իր սմարթֆոնների ու թվային տեխնիկայի սարքավորումներով համաշխարհային, մասնավորապես հայաստանյան շուկայում առաջատար դիրքերում է։

Գնորդների շրջանում, այդ թվում նաև Հայաստանում,  մեծ պահանջարկ են վայելում հատկապես  iPhone սմարթֆոնները,  իրենց հարմարավետության, ֆունկցիոնալության ու բարձր հուսալիության տեսանկյունից գերազանցել են մրցակիցներին։ Վերոնշյալ հատկանիշների շնորհիվ iPhone ապրանքանիշի հեռախոսներն այսօր աշխարհում հայտնիներից են։

Apple ընկերությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում սեփական  արտադրանքի սպասարկման ծառայություններն ու հաշվի առնում գնորդի պահանջները։ Հայաստանում միայն լիազորված վերավաճառողներից, այսինքն պաշտոնական ներկայացուցիչներից iPhone ձեռք բերելու դեպքում է հնարավոր ստանալ բարձր որակի երաշխիքային սպասարկում, ախտորոշում և գործարանային պահեստամասեր։ 

Հատկանշական է, որ մինչև երաշխիքային ժամանակահատվածի ավարտը ձեր սարքերը վերանորոգվում են անվճար։

Հայաստանում մինչ օրս Apple-ի լիազորված միակ սերվիս կենտրոնը Chipset նորոգման կենտրոնն է։  Գտնվում է ք․Երևան, Կորյունի 5 հասցեում։

Շատերն այն թյուր կարծիքին են, որ ոչ պաշտոնական խանութներից կամ շուկայից  գնում կատարելով հնարավոր է տնտեսել ու ձեռք բերել  Apple ապրանքանիշի  բարձրորակ գաջեթ։ Թերևս, նման դեպքում  բացառված չէ, որ ձեզ կխաբեն և բնօրինակ տեխնիկայի փոխարեն պարզապես ձեռք կբերեք անորակ կեղծիք կամ էլ օգտագործված ու վերականգնված մի սարք։ Հարկ է նշել, որ ոչ լիազորված սպասարկման կենտրոններից օգտվելու դեպքում հաճախորդը կարող է զրկվել իր  երաշխիքային սպասարկման հնարավորությունից։

Ձեր iPhone-ի երաշխիքային սպասարկումը հնարավոր է ստուգել Apple կայքէջում։

Հայաստանում այն հեռախոսները, որոնք ապօրինի կերպով են ներմուծվում, պարզապես պաշտոնական երաշխիքի տակ չեն ընկնում։ 

Հայաստանում Apple-ի ամենախոշոր պաշտոնական վերավաճառողն է  Mobile Centre ընկերությունը: Հենց այս հայտնի ցանցի ջանքերի շնորհիվ է Հայաստանում ձևավորվել պաշտոնական Apple սարքերի շուկան: Եվ այսօր Mobile Centre-ում ներկայացված Apple սարքավորումների ողջ տեսականին համարվում է 100% պաշտոնական և ենթակա է պաշտոնական սպասարկման: Այսինքն, դուք ոչինչ չեք վտանգում՝ գնելով բաղձալի iPhone-ը Mobile Centre սրահներից:

Բացի այդ Հայաստանում Apple-ի պաշտոնական վերավաճառողներն են հանդիսանում Զիգզագ, Վեգա, iStore Viva-MTS, Beeline, Ucom ընկերությունները: Նաև Apple-ի պաշտոնական սարքավորումներ կարելի է ձեռք բերել VLV և Eldorado ցանցերում:

Միայն վերոնշյալ ցանցերից  կարող եք ձեռք բերել Apple ապրանքանիշի  բնօրինակ սարք, ստանալ  երաշխիք և գրագետ խորհրդատվություն փորձագետների կողմից։ 

Ոչ պաշտոնական խանութներից Apple ապրանքանիշի գաջեթներ գնելու դեպքում անորակ, օգտագործված կամ էլ գողացված ապրանք ձեռք բերելու վտանգն անխուսափելի է։ Բացի այդ, տվյալ պարագայում գնորդը կկորցնի  պաշտոնական խանութների գնորդների համար նախատեսված ծրագրերից օգտվելու հնարավորություններից, ներառյալ երաշխիքն ու մուտքը՝ անվճար Apple TV + պարունակությանը։ 

Ինչպես ստուգել iPhone- ը IMEI- ի միջոցով՝

IMEI-ն շարժական սարքավորումների եզակի միջազգային նույնարկիչ է։ 15 նիշանոց այս համարը պետք է համընկնի նույն հավաքածուի հետ։ Ստուգում ենք՝

  • IMEI -ը   հետևի կորպուսի վրա
  • IMEI –ը «Պարամետրեր- Ընդհանուր- Սարքի մասին» բաժնում
  • IMEI –ը * # 06 # հարցում
  • IMEI –ը SIM քարտի դաշտի վրա (արդիական չէ iPhone SE- ին և «հինգի»  պարագայում)
  • IMEI տուփի վրա

Դիմեք Apple ապրանքանիշի միայն պաշտոնական ներկայացուցիչներին՝ վստահ լինելով ձեր ընտրության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ