News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին Դիլիջանի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացմանը ներկա էին մի շարք հյուրեր, այդ թվում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, վարչության անդամներ, ՏՀՏ համայնքի ներկայացուցիչներ, պետական այրեր։

Առաջին աշխատանոցի բացմանը հաջորդած միջոցառման ընթացքում հավաստագրեր հանձնվեցին «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների խմբավարի վերապատրաստում անցած մասնագետներին։ Իր ողջույնի խոսքով ներկայացավ «Արմաթն օդում» ծրագրի նորանշանակ համակարգող Խաչատուր Թադևոսյանը։

«Խմբավարները երկուս ու կես ամիս շարունակ վերապատրաստում են անցել «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից։ Դասընթացը մեծ մասամբ իրականացվել է Երևանում, որոշ գործնական հանձնարարություններ՝ Գյումրիում։ Վեց մարզերից այսօր վկայական ստացած խմբավարները շուտով կգլխավորեն իրենց համայնքներում ստեղծվելիք խմբակները», - նշեց «Արմաթ» ԻԼ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

«Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացնում է ԱՏՁՄ-ը՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան:

Աշխատանոցները նախատեսված են 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի՝ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները։

Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն դեռ 2021 թվականի հունվարին մեկնարկեց «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրվում 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։

Հիշեցնենք, որ այս ոլորտում ԱՏՁՄ առաջին քայլերը դեռ 2013 ու 2016 թվականներին կազմակերպված ԱԹՍ մրցույթներն էին։ Իսկ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին` հոկտեմբերի 15-ին, «Արմաթ» լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանի ընտանիքն սկսեց «ԱԹՍ վերազինում» նախաձեռնությունը, որին մասնակցեց շուրջ 600 ընտանիք։ Այժմ այս նպատակով նվիրաբերություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Արմաթ» ԻԼ պաշտոնական կայքի «Նվիրաբերել» բաժին՝ մեկնաբանության հատվածում թողնելով «ԱԹՍ» գրառումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ