News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Արթիկ համայնքին տրամադրվել է 600 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։

ՀԾԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության համայնքներից Արթիկն առաջինն է, որ ստացել է արևի մաքուր, կանաչ ու անվճար էներգիան շահավետ օգտագործելու և  համայնքային բյուջե հավելյալ եկամուտներ ապահովելու հնարավորություն։ Ի դեպ, ՀՀ կառավարության  և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կատարված բարեփոխումների շնորհիվ,   համայնքների համար այսուհետ գործելու է արևային էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզավորման առանձին կարգ:

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» և «Համայնքների Միության»  նախաձեռնությամբ,  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում պետք է կառուցվի 600 կՎտ հզորությամբ համակարգային արևային ֆոտովոլտային կայան, որի արտադրած էլեկտրաէներգիան վաճառվելու է հայկական Էլեկտրական ցանցին։ Կայանի շինարարության համար կայացած մրցույթում, լավագույն առաջարկով, ընտրվել է «ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ» /EcoVille Solar Technologies/ ընկերությունը, որը շուտով կսկսի կայանի շինարարությունը։ Արթիկում կառուցվելիք կայանը կապահովի մոտ 20 մլն. դրամ հավելյալ եկամտային հոսքեր համայնքային բյուջե, որոնք կուղղվեն  կայուն զարգացմանը միտված նոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն, EU4ASEP ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը նշել է, որ Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նպատակներից է ոչ միայն արևային համակարգերի ներդրումը, այլև Հայաստանում կայուն էներգետիկայի խթանման նորարական բիզնես մոդելների և նպաստավոր օրենսդրական դաշտի ստեղծումն ու զարգացումը:  Հուսանք, որ Արթիկի կայանի օրինակին կհետևեն բազմաթիվ այլ համայնքային կայաններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ