News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունիսի 5-ի երեկոյան շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Ներքին Շենգավիթի 1-ին փողոց։ Տներից մեկում մի կին հայտնաբերել էր եղբոր դին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ շուտով շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ 55-ամյա տղամարդու մարմնին վնասվածքներ կան։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը պարզեցին, որ վնասվածքը կտրող-ծակող առարկայի հարվածի հետևանք էր։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակում Շենգավիթի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով նրանք համագործակցեցին ՔՈ գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։

Համատեղ աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ տուժողն ու քրոջ որդին բակում մեքենա կայանելու հարցի շուրջ վիճել են, որի ընթացքում էլ զարմիկը դանակահարել էր քեռուն։ 31-ամյա կասկածվողը դեպքից ժամեր անց հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին: Նա խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ