News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հայտարարել է, որ իր եղբոր հետ հուլիսի 20-ին իր Blue Origin ընկերության New Shepard-ով տիեզերք կթռնի:

«Հինգ տարեկանից ես երազում էի թռնել տիեզերք: Հուլիսի 20-ին ես եղբորս հետ կսկսեմ այդ ճանապարհը: Ամենամեծ արկածը` իմ լավագույն ընկերոջ հետ»,- գրել է Բեզոսն Instagram-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Blue Origin-ն աճուրդի էր հանել հուլիսի 20-ին թռնող New Shepard տիեզերանավի վրա գտնվող մեկ ուղեւորի նստատեղը: Միակ ուղեւորի նստատեղի վերջնական ճակատագիրը կորոշվի հունիսի 12-ին՝ իրական ժամանակում առցանց աճուրդի ժամանակ:

Blue Origin ընկերությունը հայտարարել է, որ Բեզոսը թռնելու է աճուրդի հաղթողի հետ:

Blue Origin-ը New Shepard տիեզերանավի 15 փորձնական թռիչք է իրականացրել, որոնցից վերջինը` ապրիլի կեսերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Եվրոպայում ծրագրում են օգտակար բեռներ փոխադրել Մարսի ուղեծիր
Փոխադրող տիեզերանավը նախատեսվում է համալրել էլեկտրական շարժիչ ունեցող համակարգով...
Ամենաշատ