News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Microsoft-ը պատրաստ է թողարկել Windows 11-ը: Այս մասին Twitter-ում հայտարարել է հայտնի ինսայդեր Էվան Բլասը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ բլոգերի` Microsoft-ի հաջորդ օպերացիոն համակարգը կկոչվի Windows 11: Ցանկացած խոշոր համակարգի թարմացում հաճախ այսպես է կոչվում, սակայն ինսայդերը պարզել է, որ Windows 11-ը ոչ թե պայմանական, այլ օպերացիոն համակարգի հիմնական անվանումն է: Այսպիսով, Բլասը փաստացի հաստատել է օպերացիոն համակարգի նոր սերնդի թողարկումը:

Ակնկալվում է, որ Microsoft-ի ՕՀ-ի համարային տարբերակը կներառի Sun Valley անվամբ թարմացումը, որը ինտերֆեյսի լուրջ ռեդիզայն է ներառում: Բլասի գրառման տակ մեկնաբանները նկատել են, որ ավելի վաղ Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելան (Satya Nadella) ասել էր, որ Windows 10-ը կլինի ընկերության վերջին համարային ՕՀ-ն: Հավանաբար, կորպորացիան վերանայել է իր տեսակետները իր հիմնական արտադրանքի ապագայի վերաբերյալ:

Microsoft-ը Windows-ի նոր սերնդի մասին հայտարարել էր մայիսի վերջին: «Մենք շուտով կկիսվենք Windows-ի ամենակարեւոր թարմացումներից մեկով»,- ասել է Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ