News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հարուստ երկրների տնտեսությունները կրկնակի անգամ շատ կկրճատվեն, քան Covid-19-ի ճգնաժամի ժամանակ, եթե նրանք չկարողանան հաղթահարել ջերմոցային գազերի աճող արտանետումները, գրել է The Guardian-ը:

Oxfam-ի եւ Swiss Re Institute-ի ուսումնասիրությունների համաձայն՝ եթե ջերմաստիճանը բարձրանա 2,6 °C-ով, G7-ի երկրները 30 տարվա ընթացքում կկորցնեն ՀՆԱ-ի 8,5 տոկոսը կամ գրեթե 5 տրիլիոն դոլար:

Ուսումնասիրության համաձայն՝ G7-ի երկրների տնտեսությունները կորոնավիրուսային համավարակի պատճառով կրճատվել են միջինում մոտ 4,2 տոկոսով, իսկ կլիմայական ճգնաժամից տնտեսական կորուստները կրկնապատկվելու են մինչեւ 2050 թվականը: Ներկայիս քաղաքականությունից եւ կանխատեսումներից ելնելով՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մինչեւ 2050 թվականը տարեկան կկորցնի 6,5 տոկոս՝ Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու դեպքում 2,4 տոկոսի համեմատ:

Այլ երկրներ՝ ներառյալ Հնդկաստանը, կտուժեն ավելի շատ: Նրա տնտեսությունը կկրճատվի մեկ քառորդով, եթե ջերմաստիճանը բարձրանա 2.6 ° C-ով, մինչդեռ Ավստրալիան կկորցնի 12.5 տոկոս, իսկ Հարավային Կորեան՝ իր տնտեսական ներուժի գրեթե տասներորդ մասը:

Ուրբաթ G7-ի եւ ԵՄ երկրների առաջնորդները հանդիպելու են Քորնուոլում` քննարկելու համաշխարհային տնտեսությունը, Covid-19-ի դեմ պատվաստանյութերը, բիզնեսի հարկերը եւ կլիմայական ճգնաժամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ