News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Այո, ես որևիցե քաղաքական ուժի անդամ չեմ, բայց արդեն առիթ եմ ունեցել արտահայտվելու, որ իմ կարծիքով բոլոր թեկնածուների շարքից երկիրը այս վիճակից հանելու, ինչպես նաև որոշակի դրական արդյունքների ակնկալիքներ կարելի է ունենալ միայն Ռոբերտ Քոչարյանից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, նա ասաց. «Իրավիճակը մնում է նույնը, ինչ մայիսի 12-ի դրությամբ էր, որևիցե փոփոխություն չկա։ Իհարկե սահմանագծի երկայնքով տեղակայված են ինչպես մեր Պաշտպանության նախարարության զինված ուժերը, այնպես էլ ԱԱԾ սահմանապահ զորքերը, բայց սահմանների խախտման հետ կապված իրավիճակը նույնն է, թշնամին դեռ գտնվում է Սյունիքի սահմաններից ներս և հետ չի քաշվել։

Ես կարծում եմ, որ տվյալ իրավիճակում Նիկոլ Փաշինյանը որ երկրին էլ դիմի՝ Արևմուտքի ցանկացած երկիր կամ Ասիայի երկրներ՝ այդ դիմումները լուրջ չեն ընդունվելու, և մենք չեմ կարծում, որ դրա հետ կապված դրական արձագանք կամ լուծումներ ենք տեսնելու։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հեղինակազրկվել է ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, և դրա պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանի դիմումներին ընթացք չի տրվում»:

Փարսյանը կապանցիներին կոչ արեց ոչ մի պարագայում հունիսի 20-ին չընտրել Նիկոլ Փաշինյանին. «Ես կողմնակից եմ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» դաշինքին։ Դաշինքից առաջինը ակնկալում եմ անվտանգություն, դա մեզ համար առաջնահերթ հարց է, ինչպես և մեր զինված ուժերի մարտունակության վերականգնումը, որովհետև շատ լավ հասկանում ենք, որ մեր անվտանգության երաշխավորը մեր զինված ուժերն են, և մեր բանակ ներկայիս իրավիճակը մեղմ ասած խոստումնալից չէ։

Ակնկալում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարճ ժամանակում կվերականգնի մեր զինված ուժերի մարտունակությունը, որովհետև նա ի վիճակի է դա անել, և ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ես տեսնում եմ ուժեղ կամային հատկանիշներով, մեծ կապեր, փորձ և հարգանք ունեցող անձնավորության։ Կարծում եմ՝ հունիսի 20-ին կհամոզվենք, որ մեր հայրենակիցները վստահության քվեն կտան Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» դաշինքին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ