News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինացի զբոսաշրջիկներին ներգրավելու, չինացի ինֆլյուենսերներին հրավիրելու հնարավորության, ինֆորմացիոն միջազգային հարթակներում երկիրը ներկայացնելու մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Kuaishou ընկերության փոխնախագահ Լյու Չժենը:

Պարոն Լյու Չժեն, ինչպե՞ս Ձեր հավելվածի միջոցով զբոսաշրջիկների ներգրավել: Կա՞ն արդյոք օրինակներ, երբ երկրները կարողացել են դրան հասնել Ձեր հավելվածի միջոցով:

Մենք կարող ենք հրավիրել տեղաբնակներին եւ Հայաստանի տուրիզմի ոլորտի գործիչներին՝ գրանցվելու Kuaishou-ում, վիդեո հրապարակելու կամ էլ օնլայն հեռարձակում անցկացնելու Հայաստանի ավանդույթների ու սովորույթների մասին: Մենք նաեւ կարող ենք տեղացի կամ չինացի ինֆլյուենսերների հրավիրել Հայաստան, ցույց տալ մշակութային տեսարժան վայրերը «կարճ վիդեոյի + ուղիղ հեռարձակման» միջոցով, պատմել երկրի ժամանակակից կյանքի մասին, Հայաստանում տարբեր վայրերի պատմության եւ հարուստ մշակութային ռեսուրսների մասին:

2019-ին Kuaishou-ի բովանդակության մասին զեկույցը ցույց է տալիս, որ տուրիզմը Kuaishou-ում ամենահայտնի կոնտենտներից է: 2020-ի սեպտեմբերի դրությամբ  Kuaishou-ում գրանցվել է ավելի քան 10 օնլայն տուրիստական գործակալություն, 300 գեղատեսիլ վայր A մակարդակի, 1500 լիցենզավորված գիդ եւ 18000 տուրիստական ընկերություն:

«2020-ին Kuaishou-ի բովանդակության մասին» զեկույցը ցույց է տալիս, որ ճանապարհորդությունների տեսանկյունից կարճ տեսահոլովակների թիվը մեծացել է 127%-ով, «ճանապարհորդել Kuaishou-ի հետ» միջոցառման դիտումների ընդհանուր թիվը կազմել է 513 միլիոն դիտում:

Չինաստանում Kuaishou-ն համագործակցում է տուրիզմի ինդուստրիայի մի քանի հարթակների հետ, այդ թվում՝ China Tourist group, Airbnb, Կունար.քոմ եւ այլն: Միեւնույն ժամանակ, խորը համագործակցություն է հաստատվել Kuaishou-ի եւ Չժեցզյանի, Յունանի, Գուլինի, Լոյանի եւ այլ գավառների ու քաղաքների հետ:

Մեր երկրում հասանելիություն չկա Ձեր հավելվածի նկատմամբ: Ինչպե՞ս ստանալ այդ հասանելիություն:

Այսօր Kuaishou-ն հնարավոր է ներբեռնել եւ օգտագործել Հայաստանում Google store-ի միջոցով: Մեր ընկերությունն այժմ թողարկում է նաեւ Kuaishou-ի միջազգային տարբերակ տարբեր երկրների օգտատերերի համար: Այս պահին այն հասանելի է տասնյակ երկրներում եւ տարածաշրջաններում, ներառյալ՝ Հարավարեւելյան Ասիայի եւ Եվրոպայի երկրները: Հուսով ենք, որ կկարողանանք սպասարկել նաեւ Հայաստանում մեր օգտատերերին:

Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այնպիսի փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, կարող է հետաքրքրել չինացի զբոսաշրջիկներին:

Յուրաքանչյուր վայր ունի իր անկրկնելի հմայքը, եւ մենք պետք է նշենք մեր գովազդում դրա առանձնահատկությունները: Մի կողմից, Հայաստանն ունի հիանալի աշխարհագրական բնապատկերներ, դուք ունեք հարուստ պատմությամբ Երեւան, գեղեցիկ Դիլիջան, ինչպես նաեւ բազմաթիվ եկեղեցիներ եւ թանգարաններ: Մյուս կողմից, Չինաստանում նոր սերնդի շրջանում հայտնիություն են ձեռք բերում «անսովոր» մշակույթները:

Շատ է խոսվում Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունների մասին, ի՞նչ եք կարծում՝ որոնք պետք է լինեն այդ ոլորտում ամենաառաջին եւ ամենակարեւոր հարցերը, որոնք կառավարությունները պետք է լուծեն:

Այժմ Չինաստանի եւ Հայաստանի հարաբերությունները զարգանում են, տարբեր ոլորտներում համագործակցությունը անշեղորեն զարգանում է, եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը եւ ամուր հիմք է դրել երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման համար: Հետագայում հումանիտար փոխանակման ոլորտում համագործակցության զարգացումը եւ կարևոր տեղ է զբաղեցնում: Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել մշակութային փոխանակման ասպեկտներին, ներառյալ՝ արվեստին, ԶԼՄ-ներին, սպորտին, կրոնին, տուրիզմին: Զանգվածային կոմերցիոն ցուցահանդեսների, տոնավաճառների եւ առեւտրային շոուների ոլորտում համագործակցության ընդլայնումը կօգնի Չինաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական կամուրջ կառուցել:

Պարույր Սինյավսկի

Նյութի պատրաստման հարցում աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում «Խուանցյուվան» պորտալի լրագրող Չժան Ցզյա Տունին  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ