News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Չինաստանի առավել ակտիվ համագործակցությունը քաղաքական եւ ռազմական ոլորտներում լուրջ մարտահրավեր է ՆԱՏՕ-ին, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Վերջին ժամանակներս Ռուսաստանը եւ Չինաստանն ավելի սերտ համագործակցություն են հաստատում ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակով։ Խոսքը նոր չափման եւ ՆԱՏՕ-ի համար լուրջ մարտահրավերի մասին է։ Դրա արդյունքում ծագում են նոր վտանգներ։ Մոսկվան եւ Պեկինը ավելի հաճախ են համակարգում համապատասխան դիրքերը որոշումների վերաբերյալ՝  բազմակողմ կազմակերպությունների շրջանակում, ինչպիսին ՄԱԿ-ն է»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը երեքշաբթի Հռոմի la Repubblica թերթում «Ռուսաստանը եւ Չինաստանը սպառնում են Արեւմուտքին» վերնագրով հրապարակված հարցազրույցում։

«Բացի այդ, նրանք համատեղ զորավարժություններ են անցկացնում, միասին փորձարկում մարտական ինքնաթիռներ՝ հեռահար թռիչքներով, եւ ծովային գործողություններ, ինչպես նաեւ փորձի ինտենսիվ փոխանակում են կատարում սպառազինությունների համակարգերի եւ ինտերնետի վերահսկման գծով»,- ասել է նա։

Սթոլտենբերգի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է «ադապտացվի գլոբալ անվտանգության համատեքստին, որն էլ ավելի մրցակցային է դառնում»։ «Մենք ապրում ենք համակարգերի միջեւ գլոբալ մրցակցության դարաշրջանում»,- ընդգծել է նա։

Սթոլտենբերգը միաժամանակ վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ դաշինքը կարող է պատասխան տալ ժամանակի նոր մարտահրավերներին։ «Նրա հաջողությունը կապված է փոփոխվող աշխարհին ադապտացվելու կարողության հետ։ Այդպես էր սառը պատերազմի ավարտից հետո, սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից եւ Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական անեքսիայից հետո։ Այդ ժամանակվանից առաջ են եկել նոր սպառնալիքներ, որոնց մենք, իհարկե, կարձագանքենք»,- ասել է գլխավոր քարտուղարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ