News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինչպես է Նիկոլը վերաբերվում գերիներին։ Շատ պարզ՝ ոնց ուզում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ կիսվելով պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հրապարակած տեսանյութով,  որում Նիկոլ Փաշինյանը նշում է. «Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»:

«Նիկոլը վերաբերվում է ուրիշի երեխաներին, կրկնում եմ, ոնց ուզում է, ինչպես իր սեփականություն. կուզենա՝ կսպանի, կուզենա՝ տեսախցիկների առջև ելակ կտա, ինչպես երկնային մանանա, կուզենա՝ կթույլատրի, որ հուղարկավորեք, չի ուզենա՝ նկուղում կպահի, կուզենա՝ հերոսի կոչում կտա, չի ուզենա՝ անանուն զոհ կդարձնի՝ «պլյուս-մինուս 50 հոգանոց»...

Նիկոլը վերաբերվում է ձեր երեխաներին ճիշտ հակառակը, ինչպես դուք վերաբերվում էիք իր երեխաներին։ Դուք նրա երեխաներին աստվածացնում էիք, նա ձեր զավակներին վերաբերվում է որպես անձնական սեփականություն։ Ու քանի որ իրեն ներվեց դավաճանված պատերազմում երեխաներին մսաղաց նետելը, չկրակող ՀՕՊ-ի տակ պահելը, առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի առաջին գիծ ուղարկելը, սառնարաններում դիակները ամիսներով փտեցնելը, սխրանքների և մահվան հանգամանքները գաղտնիացնելը, զանգվածային գերեվարումն ու հետ բերելու ոչ մի փորձ չանելը, ահա այդքանից հետո երեկ նա արդեն շատ հանգիստ ձայնով հայտարարել է, թե որոշել է, որ գերի տղաները պետք է հանուն հայրենիքի մեկ-երկու ամիս ավելի մնան ադբեջանական բանտերում:

Ու քանի որ մինչև այդ ինչ անում էր, բոլորը լուռ էին, հիմա էլ հույս ունի, որ կշարունակվի նույն կերպ:

Ահա այսպիսին էր քարոզարշավի առաջին օրը։

Ահա այսպիսին է ընտրողների ճնշող մեծամասնության կողմից ընտրված, ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից բազմիցս պաշտպանված, Արցախը հանձնած, տղաներին սպանած, Հայաստանի օկուպացիան չկանխած, բայց հանրության մի մասի կողմից մինչ օրս պահվող «փրկչի» իրական դեմքը»,- գրել է Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ