News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այն ցավերը, որոնք տեսել է Արցախը տեսել է նաև Սյունիքը և ասյօր նույնը կրկնվում է Սյունիքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սիսական ջոկատի հրամանատար,  Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աշոտ Մինասյանը։

«Վստահ եմ, որ հաղթելու ենք, որովհետև սյունեցին պարզ գիտակցում է, թե ինչ է կատարվել Արցախի հետ, բնականաբար, այն, ինչ ուզում էր բերել Սյունիքի գլխին, դա տեսանելի է։ Իսկ Սյունիքը դա թույլ չի տալու»,- նշեց նա։

Աշոտ Մինասյանի խոսքով՝ ընտրություններից հետո անվտանգության առումով առաջնահերթությունը պետք է լինի բանակի կայունացումը, բանակի հզորացումը և բանակից հետո սկսենք տնտեսությամբ զբաղվել։

«Իրենք, ելակ և կոնֆետ տալով, կարողացան հաղթանակ տանե՞լ, թե՞ պարտություն կրել։ Այսօր մեզ շատ բաներում կարող են մեղադրել բացի, որ պարտվել ենք։ Թող այդ պարտության առաջնորդները, որ իրենք են, կանգնեն ժողովրդի առջև և ասեն, թե ինչու պարտվեցին։ Սա ստի իշխանություն է։ Մեծ մանիպուլյացիայի իշխանություն, որը կարողացավ ժողովրդին մոլորեցնել իրենց ստերով։ Ես կարծում եմ, որ սա հենց գիտակցեց, որ ինքը գնում է պարտության, ամեն ինչ սպասելի է սրանից։ Ամեն մի սցենար սպասելի է այս անմեղսունակից»,- ընդգծեց Աշոտ Մինասյան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ