News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արեւմտյան մի շարք լրատվամիջոցների եւ ծառայությունների էջեր, մասնավորապես` բրիտանական, երեքշաբթի չեն բացվում: Դրանցից որոշների խափանման մեջ կարելի է համոզվել նաեւ հիմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, հասանելի չէ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը: Որոշ ժամանակ չէր բացվում Financial Times թերթի կայքը: Guardian-ը Twitter-ի իր էջին գրել է, որ կայքը եւ հավելվածը ներկայումս չեն գործում ինտերնետի զանգվածային խափանման պատճառով:

Ըստ Downdetector պորտալի` խափանումներ են տեղի ունեցել նաեւ The New York Times-ի էլեկտրոնային տարբերակի աշխատանքում: Խնդիրներ են նկատվում նաեւ Amazon-ի PayPal գլոբալ առցանց վճարման համակարգի աշխատանքում:

Խափանումն ազդել է դանիական TV2 հեռուստաընկերության կայքի վրա: Այն այցելել փորձելիս օգտվողը սխալի մասին հաղորդագրություն է ստանում:
Associated Press-ը որպես միջադեպի հավանական պատճառ նշեց Fastly ամերիկյան ծառայություն մատուցող ընկերության Fastly-ի խափանումը: Այս մասին հայտնում է Associated Press-ը Twitter-ի իր էջին:

«Մենք ներկայումս ուսումնասիրում ենք հնարավոր խնդիրները մեր CDN ծառայությունների հետ»,- ասվում է Fastly կայքում տեղադրված գրառման մեջ: Ավելի ուշ ընկերությունը հավելել էր, որ «խնդիրը հայտնաբերվել է եւ ներկայումս լուծվում է»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Fastly-ի հետ կապված խնդիրները շտկվել են: «Խնդիրը շտկվել եւ լուծվել է»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: Նրանք նախազգուշացրել են, որ վերականգնումից հետո ցանցում կարող է ծանրաբեռնվածություն գրանցվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ