News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Apple ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը համաժողով է անցկացրել WWDC 2021 դեվելոփերների համար, որին պաշտոնապես հայտարարել է նորացված ծրագրային պլատֆորմների մի ամբողջ շարքի մասին: Մասնավորապես, Apple-ը ներկայացրել է iOS 15-ը` նորագույն օպերացիոն համակարգ iPhone-ի համար, հայտնում է Planet- today-ը:

Նորացված ՕՀ-ի կարեւոր մաս է FaceTime տեսազանգերի բարելավված սերվիսը: Այժմ այն ​​ունի ցանցի տեսքով տեսանյութ նայելու հնարավորությունը, պորտրետային տեսք (աղոտ ֆոնով) տեսանյութի համար, Spatial Audio տեխնոլոգիայի աջակցություն, որը պատասխանատու է տարածական ձայնի, տեսազանգերի հղումներ ստեղծելու հնարավորության համար` այլ մասնակիցների հետ դրանով կիսվելու նպատակով, ինչպես նաեւ` SharePlay գործառույթը, որի օգնությամբ կարելի է կիսվել տեսանյութերով եւ երաժշտությամբ անմիջապես զանգի ընթացքում:

Messages ծառայությունն այժմ թույլ է տալիս նոր եղանակով կիսվել քոնթենթով. կարելի է կոլաժներ ստեղծել նկարներից, փոդքասթերից, հոդվածներից եւ այլն: Հավելվածում փոխանցված ամբողջ քոնթենթը պահվում է համապատասխան սերվիսներում` լուսանկարները` Photos-ում, երաժշտությունը` Apple Music–ում եւ այլն:

iOS 15-ը վերազինված ծանուցման համակարգ է ստացել: Այժմ Apple-ի բջջային օպերացիոն համակարգում կան ծանուցումների «ամփոփագրեր», որոնք հիմնված են օգտատիրոջ` տարբեր սերվիսների հետ շփվելու սովորությունների վրա: Ամփոփումները ցուցադրվում են որոշակի ժամանակ. այն նշանակվում է օգտագործողի կամ ՏՏ-ի կողմից (ընդ որում, վերջինս հիմնված է մի քանի պարամետրերի վրա): Իհարկե, նոր iPhone OS-ում կան նաեւ այլ օգտակար եւ հարմարավետ նորություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ