WhatsApp-ի օգտատերերը կկարողանան մուտք գործել օգտահաշիվ «ֆլեշ զանգի» միջոցով, գրում է WABetaInfo-ն:
Այս պահին հավելված կարելի է մուտք գործել մեկանգամյա կոդով SMS-ի միջոցով:
Սակայն հավելվածի մշակողները ձեռքերը ծալած չեն նստում , նրանք, մասնավորապես, մշակել են «ֆլեշ զանգ»: Այն իրենից ենթադրում է զանգ, որին օգտատերը չպետք է պատասխանի, հավելվածն ինքնուրույն կչեղարկի զանգը: