News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple-ի նոր գործառույթը, որը նախատեսված է վեբ-էջերը նայելիս օգտատերերի գաղտնիությունը լավ ապահովելու համար, հասանելի չի լինի Չինաստանում՝ iPhone արտադրողի ամենակարեւոր շուկաներից մեկում:

Apple-ը Համաշխարհային մշակողների համաժողովում (WWDC) ներկայացրել է iCloud+ անվանումով նոր ծառայությունը: Գործառույթներից մեկը՝ «Մասնավոր վերահեռարձակումն է (Private Relay): Երբ օգտվողները Safari-ի օգնությամբ ինտերնետ են նայում, նրանց տվյալներն ուղարկվում են երկու առանձին սերվերների միջոցով, որպեսզի թաքցնեն օգտագործողի ինքնությունը, եւ թե ինչ կայքեր են նրանք այցելում:

Արդյունքում, նույնիսկ Apple-ը կամ օգտագործողի ցանցի մատակարարը չեն կարող տեսնել այս տվյալները: Դա մի փոքր նման է վիրտուալ մասնավոր ցանցի (VPN), որտեղ օգտվողները կարող են իրենց ինտերնետային երթուղին կատարել աշխարհի այլ վայրում գտնվող սերվերի միջոցով՝ իրենց ինտերնետային գործունեությունը թաքցնելու համար:

Չինական Great Firewall-ը արդյունավետորեն հնարավորություն է տալիս իշխանություններին արգելափակել մուտքը դեպի Չինաստան, այդ թվում՝ Google-ի եւ Facebook-ի կայքեր: VPN-ները հաճախ օգտագործվում են Չինաստանի ինտերնետի խիստ վերահսկողությունը շրջանցելու համար:

Apple-ի ներկայացուցիչը CNBC-ին հայտնել է, որ Private Relay-ն չի աշխատի Չինաստանում եւ մի շարք այլ երկրներում, ներառյալ՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բելառուսը եւ Ուգանդան:

Apple-ը հայտարարել է, որ տեղական օրենքների պատճառով չի կարող նշված երկրներում առաջարկել այս հնարավորությունը:

Արգելափակված կայքեր մուտք գործելու համար չարտոնված VPN-ների օգտագործումը Չինաստանում անօրինական է: Թեեւ Apple Private Relay-ը տեխնիկապես VPN չէ, այն աշխատում է նույն կերպ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ