Իվան Այվազովսկու (1817-1900) եւ Միխայիլ Լարիոնովի (1881-1964) նկարները բրիտանական մայրաքաղաքի աճուրդում ավելի քան 1 միլիոն դոլարով են վաճառվել: Այդ են վկայում ռուսական արվեստի առցանց վաճառքի արդյունքները, որը ներկայացրել է Sotheby's աճուրդի տունը:
Ծովանկարիչ Այվազովսկու 1858 թվականին ստեղծած գիշերային բնանկարն իրացվել է 983 000 ֆունտ սթեռլինգով (1,39 միլիոն դոլար), ինչը գրեթե կրկնակի գերազանցել է կտավի նախնական գինը: Այն կազմել է 300-500 հազար ֆունտ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նույն տարում Այվազովսկու ստեղծած մեկ այլ գործ` «Հովիվների ապաստանը» վերնագրով, վաճառվել է 252 000 ֆունտով (355 000 դոլար):
1902 թվականին Լարիոնովի ստեղծած «Մերկը» նկարը 862 000 ֆունտ սթեռլինգով (1,2 միլիոն դոլար) նոր սեփականատեր է գտել: Ինչպես նշվել է աճուրդի տանը սակարկումների նախօրեին, կտավը «նմանություն ունի Լարիոնովի 1907-1908 թվականների այլ նկարների հետ», որոնք համարվում են «նկարչի գեղարվեստական ոճի ձեւավորման կարեւորագույն շրջանը»: