News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Որքան մոտենում է քարոզարշավի ավարտը, այն­քան ավելի լարվում է մթնոլորտը Փաշինյա­նի «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցությունում: Այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ պատ­րաստ է ինքնասպանության, ՔՊ-ականները համարում են, որ բոլորովին էլ նիկոլական հումորի ժանրից չէ, խոսքը քա­ղաքական «ինքնասպանության» մասին է:

Իսկ նման զարգացումն ամենևին էլ ձեռնտու չէ ՔՊ կուսակցության կարկա­ռուն ներկայացուցիչներին, որոնք գի­տակցում են, որ Փաշինյանի քաղաքա­կանությունից դուրս մնալուց հետո իրենց, մեղմ ասած, դառը օրեր են սպաս­վում, եթե չհասցնեն ճողոպրել երկրից: Այսպիսով՝ «Իրավունքին» հասած տեղե­կությունների համաձայն, ՔՊ-ականները քարոզարշավին ջանք ու եռանդ չեն խնայում թե՛ Նիկոլ Փաշինյանի աչքին լավը երևալու համար, թե՛ նրա վար­կանիշի հետ կապված անուրջներ ձևավորելու հարցում:

Ավելին՝ ըստ նույն լուրերի, վերջիններս մարզային այցերի ընթաց­քում սցենարային հրահանգներ են տա­լիս իրենց մերձավորներին, որպեսզի հա­մապատասխան շոուներ իրականացնեն՝ գառ մորթեն, ծաղիկներ նվիրեն, իսկ առավել ճարպիկների վրա դրված է տե­ղում իմպրովիզներ անելը՝ տպավորու­թյուն ստեղծելով, թե տեսեք Փաշինյանը բոլորի համար ընդունելի է: Իսկ իրակա­նում այս ամենը նմանվում է «կարապի երգի», ինչը լավագույնս գիտակցում են ՔՊ-ում, բայց դեռ փորձում կառչել փրփուրներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ