News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ուկրաինան արդեն ունի բոլոր գործիքները ՆԱՏՕ-ին միանալու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ՌԲԿ-ը:

«Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցությանը: Այժմ Ուկրաինան ունի բոլոր պահանջվող գործիքները դաշինքին միանալու համար»,-հայտարարել է նա:

Բլինքենի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով գործողությունների ծրագրի ստեղծման պահից մշակվել են մի շարք կարեւոր գործիքներ:

«Այդ ծրագիրը պետք է մշակվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների կոնսենսուսի միջոցով: Կարծում եմ՝ դաշինքի որոշ երկրներ այժմ այդ ծրագրին աջակցում են ավելի քիչ, քան մյուսները»,-նշել է Բլինքենը: 

Ավելի վաղ հունիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իսկապես ցանկանում է Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին, եւ որ դաշինքի անդամ երկրները պետք է անհապաղ լուծեն այդ հարցը, քանի որ երկիրը վտանգի տակ է գտնվում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ