News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ճիշտ ուղղակի հարաբերություններ կառուցի կարեւորագույն դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։ Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

«Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող։ Պետք է լինեն ճիշտ ուղղակի հարաբերություններ։ Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, մարդկանց, ովքեր ուղիղ չեն խոսում հարաբերությունների եւ խնդիրների մասին։ Եվ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, դա գերտերություն է։ Եվ ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության, ավելի խոր ինտեգրացիոն գործընթացների հարցը։ Այնպես անել, որպեսզի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակի, որպեսզի ոչ ոք չկարողանա փոխել դրանք»,- ասել է Վանեցյանը։

Վարչապետի թեկնածուն նշել է, որ արտահերթ ընտրություններին մասնակցող 26 կուսակցություններից 20-ը ակտիվ հակառուսական քարոզչություն է վարում եւ բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում է Ռուսաստանին։ «Որովհետեւ 3 տարի կապիտուլյանտը (Վանեցյանը որոշել էր չտալ Փաշինյանի անունը) փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա ասում է, թե ամեն բան լավ է եւ հիանալի, թե լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ։ Իսկ իրականում մշտապես բանակցություններ է վարում ուրիշների հետ»,- ավելացրել է Վանեցյանը։

Այս առնչությամբ հիշատակվեցին վերջերս Ֆրանսիա կատարած այցը եւ ճոխ հայտարարությունները։ «Ֆրանսիան իսկապես շատ բան է արել Հայաստանի համար։ Բայց եկեք չմոռանանք ով է Ռուսաստանը։ Ֆրանսիան, անկասկած, մեր բարեկամն է։ Բայց եկեք բարեկամություն չանենք ինչ-որ մեկի հետ ի հաշիվ մյուսի։ Հայաստանում պետք են մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է պետությունը, ռազմական կարգապահությամբ, ովքեր արտաքին գործընկերների հետ կաշխատեն ազնիվ հիմունքներով»,- ասել է Վանեցյանը։

Պատասխանելով Հայաստանում ռուսերենի դերի մասին հարցին՝ վարչապետի թեկնածուն նշեց, որ ռուսական կրթություն ունի, եւ իր համար դա մշակույթի լեզու է։ «Կարծում եմ, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրացվի։ Հիմա երկրում ռուսական թեքումով ընդամենը 4 դպրոց կա։ Պետք է բարձրացնել լեզվի դերը ռուս գործընկերների հետ միասին։ Մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն ու ռուսախոս երկրներն են»,- եզրափակել է Վանեցյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ամենաշատ