News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 9-ին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական արշավներ եւ հանդիպումներ է անցկացնում ընտրողների հետ: Հեռացող խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ բնակիչների հետ իրենց հանդիպումը կսկսեն Թումանյանի հրապարակից՝ այցելելով բոլոր բակեր:

«Լուսավոր Հայաստանի» հիմնական նպատակը խորհրդարանականն անվանեց հասարակության միավորումն ու կոնսենսուսի հասնելը: Նրա խոսքով` Հայաստանի հիմնական խնդիրները, եթե ուշադրություն դարձնենք դրա դարավոր պատմությանը, առաջացել են հենց ներքին պառակտման պատճառով, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ:

Իր հերթին, պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումը խնդիր եւ լուրջ մարտահրավեր է դարձել: Նրա կարծիքով` երկրի սահմանների անվտանգության ապահովման գործընթացում անհրաժեշտ է ներգրավել ոչ թե զորակոչիկների, այլ պրոֆեսիոնալ ռազմական կապալառուների: «Ամբողջ սահմանը պետք է հագեցած եւ ապահովված լինի հատուկ ժամանակակից ինժեներական եւ տեխնիկական միջոցներով»,- ասաց Սամսոնյանը՝ նշելով, որ մարդկությունն ապրում է 21-րդ դարում:

Պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ժամանակակից տեխնիկական միջոցները շատ դեպքերում թույլ են տալիս փոխարինել մարդկանց, եւ դա շատ կարեւոր գործոն է Հայաստանի համար, քանի որ երկրում սահմանների պաշտպանությունն ապահովելու համար մարդկային ռեսուրսների բացակայության վերաբերյալ բանավեճեր բավականին հաճախ են բռնկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ