News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից երկուսը խախտվել են: Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

«Ղրիմն ո՞ւմն է»,-հարց է ուղղել Սոլովյովը:

«Ղրիմը մերն է»,-հայտնի արտահայտությամբ պատասխանել է Վանեցյանը: «Ձե՞րը՝ հայկակա՞ն»,-հարցրել է Սոլովյովը:

«Ավելի ճիշտ՝ ձերը: Ղրիմը ռուսական է: Ղրիմի բնակիչնրը քվեարկության ճանապարհով հայտարարել են Ռուսաստանին միանալու ցանկության մասին: Ղրիմի ժողովրդի կամքը աներերուն է: Վստահ եմ, որ Ղրիմը ռուսական է: Սակայն զուգահեռներ անցկացնենք: Արցախի ժողովուրդը եւս ինքնորոշվել է հանրաքվեի միջոցով: Սակայն, ցավոք, Արցախի ժողովրդի կամքը դեռ չի իրականացվել՝ չնայած Ռուսաստանի եւ այլ երկրների աջակցության: Վերջին պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից՝ ուժի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, երկուսը՝ ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում, խախտվել են»,-ասել է  Արթուր Վանեցյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ