News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին իշխանությունը չէր ճանաչում Ղարաբաղը միայն նրա համար, որպեսզի դուրս չգար բանակցային գործընթացից եւ հարցը լուծեր խաղաղ ճանապարհով: Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

«Կար ծրագիր, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, եւ դրանք մի քանի օր շարունակվեն, պետք է անմիջապես ճանաչել Ղարաբաղը: Նիկոլ Փաշինյանը, ես նրան այլեւս անունով չեմ կոչի, ավելի հայտնի որպես կապիտուլյանտ, իր մեջ ուժ կամ գրագիտություն չգտավ կամ էլ հատուկ ոչինչ չարեց եւ չճանաչեց Ղարաբաղը: Ռուսաստանին պետք չէ մեղադրել: Ռուսաստանն իսկապես օգնեց»,-ասել է Վանեցյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունը 3 տարի է՝ փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները:

«Հիշեք կապիտուլյանտի պոպուլիստական հայտարարություններն ու հրամանները: Ռուսաստանն օգնեց եւ շարունակում է օգնել: Այսօր Արցախում մարդիկ ապրում են ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո, չպետք է դա մոռանալ»,-հիշեցրել է Վանեցյանը:   

Նա հիշեցրել է հայկական կողմի սարսափելի կորուստների մասին՝ Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, գրեթե 5000 զոհ, բազմաթիվ փախստականներ:

«Իշխանությունը ցանկանում է փակել Ղարաբաղի թեման: Նրանց կարծիքով՝ հարցը կարգավորված է, պատերազմ չի լինի, բանակ չի լինի, կապրենք եւ կբարգավաճենք, սակայն ինչպե՞ս»,-նկատել է Վանեցյանը:

«Հանձնվել Թուրքիային»,-ենթադրել է Սոլովյովը:

«1915 թվականին հիշենք թուրքական յաթաղանը, 2020-ին փոխարինվեց «Բայրաքթար»-ով: Թուրքիան միշտ հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ է ունեցել»,-հավելել է Վանեցյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ