News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ծավալվող դատական գործընթացներում ակնհայտորեն նկատվում է հայ ռազմագերիների նկատմամբ հնարավոր մեղսագրման փորձեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գերեվարվածներից թիրախավորվում են հատկապես 50-ն անց մարդիկ, որոնց նկատմամբ վախեցնելու, շանտաժի ենթարկելու ու այլ մեթոդների գործադրմամբ փորձում են հասնել ցուցմունքների կորզման, թե իբր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, ադրբեջանցիների զինվորների սպանությանը, նրանց կտտանքների ենթարկելուն։

Ներկայումս Բաքվի զինվորական դատարանում քննվում է ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի քրեական գործը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 113 (կտտանքներ), 115-ի 2-րդ մասի (պատերազմի օրենքների խախտում), 279 (զինվորական կազմավորումներին մասնակցություն), 318 (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։

Եվս մեկ անգամ հրավիրում ենք հնարավոր բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն այն բանի վրա, որ Ադրբեջանը չի խորշում կեղծիքների դիմելուց՝ հետապնդելով որքան հնարավոր է մեծ թվով հայ ռազմագերիների վերոնշյալ մեղադրանքներով պիտակավորելու նպատակ, որպեսզի հետագայում նրանց փոխանակի հայկական կալանավայրերում պահվող սիրիացի միջազգային տեռորիստների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ