News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան հայտարարել է, որ ամեն ինչ կանի որպեսզի էլեկտրոնային առեւտրի հսկա Amazon-ը ենթարկվի G7-ի կողմից հաստատված նվազագույն համաշխարհային հարկի, հաղորդում է Reuters-ը:

Ըստ ծրագրի՝ երկրներին թույլատրվում է առնվազն 15 տոկոս դրույքաչափով հարկել աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունների շահույթի մի մասը՝ անկախ դրանց գտնվելու վայրից:

Սակայն դա վերաբերում է միայն այն ընկերություններին, որոնց շահույթը անցնում է 10 տոկոսը: Չնայած Amazon-ի վիթխարի ներկայությանը եւ 1 տրիլիոն դոլարից ավելի շուկայական շեմին, անցյալ տարի նրա շահույթի մարժան ընդամենը 6,3 տոկոս է եղել, ինչը շատ ցածր է այդ շեմից:

Բայց Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը RMC-ին ասել է, որ հարկային բարեփոխումները «պետք է կիրառվեն Amazon-ի հանդեպ»: «Ֆրանսիան կպայքարի, որ դա տեղի ունենա»։

Հարկային բարեփոխումները քննարկվել են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունում` հատուկ նպատակ ունենալով բոլոր թվային հսկաներին վճարել իրենց արդար բաժինը: «Amazon-ի խնդիրն այն է, որ նրա որոշ ձեռնարկություններ 10 տոկոսից ավելի շահույթ չեն ստանում»,- ասել է Լե Մերը: Մինչդեռ, նրա խոսքով, Amazon-ի ամպային ծառայությունները «շատ մեծ» մարժա ունի:

Լե Մերը խոստովանել է, որ նախքան աշխարհը կկարողանա մի քանի թվային հարկային ռեժիմ կիրառել, մի քանի խոչընդոտներ է անհրաժեշտ հաղթահարել: Նախ` պահանջվում է Չինաստանի համաձայնությունը: «Հավատացեք ինձ, դա բոլորովին այլ խաղ կլինի»,- ասել է Լե Մերը:

Մեկ այլ օրինակ է եվրոպական որոշ երկրների հարկման 15 տոկոսանոց դրույքաչափից անցնելու հույսը, որն, ըստ Լե Մերի, իրենից ընդամենը «նվազագույն դրույքաչափ» է ներկայացնում: Վերջին խնդիրն է համոզվել, որ «բոլոր թվային հսկաները, առանց բացառության, ենթակա են այդ հարկմանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ