News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ազատություն» կուսակցությունն առաջարկում է ծրագիր. ՀՆԱ-ն՝ 25 մլրդ դոլար, ամենամյա տնտեսական աճը՝ 10-11%: Մեր բարեփոխումների համար կպահանջվի 10 մլրդ դոլար: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն այսօր սպառողական մոդել է, որը կարող է ապահովել արտադրական աճ, օրինակ՝ կանթամթերք, սակայն դրա հաշվին անհնար է կառուցել ճանապարհներ, գործարաններ, զենք արտադրել:

«1990-ին մենք մեր համար փամփուշտ էինք արտադրում, իսկ 2020-ին մենք պարտվեցինք: Մեկ շաբաթ անց մեր զինամթերքն ավարտվեց: Կա այլ տարբերակ, երբ պետությունը նախաձեռնում է այս կամ այն տնտեսական ճյուղի ստեղծում: Այդ դեպքում պետությունն ասում է՝ զարգացրա այդ բիզնեսը, արտոնություններ է տալիս: Այդ մոդելի իրականացման համար պետք է լավացնել ներդրումային հնարավորությունները, սուվերեն հիմնադրամ ստեղծել, ձեւավորել մասնագիտացված բանկային եւ հեշտացված հարկային համակարգ: Բացի այդ, պետք է ապամոնոպոլացնել բորսային հիմնադրամը, հրաժարվել ԱԱՀ-ից: Մենք ասում ենք՝ թող գնաճը լինի 5 տոկոսի մակարդակում, իսկ աշխատավարձերը բարձրանան 10 տոկոսով: Ցածր գնաճի պատճառով մենք կառուցվածքային փոփոխություններ չենք ունենա: Մեր մոդելով 5 տարում կավելացնենք նվազագույն աշխատավարձը մինչեւ ամսական 100-120 հազար դրամ: Այսօր տրանսֆերնտերը, որոնք ուղարկվում են Հայաստան, տնտեսությանը պետք չեն: Արդեն 4-րդ տարի է՝ ՀՀ-ից մոտ 200 մլն դոլար գնում է ԱՄՆ: Կապիտալ շուկան փակ է: Ներդրման միակ միջոցը բանկերում դեպոզիտներն են»,-ասաց Բագրատյանը:

Բագրատյանը նշեց ճանապարհների կառուցման անհրաժեշտությունը,  ինչպես նաեւ ակտիվորեն ներգրավվել «Պարսից ծոց-Սեւ ծով» եւ « Մետաքսի ուղի» ծրագրերին:

«Շատ կարեւոր է, օրինակ, Սիսիանից Մեղրի ճանապարհահատվածի կառուցումը, որտեղ կլինի 9 թունել եւ 18 կամուրջ: Այդ ամենը կարժեն 1,5 մլրդ դոլար եւ կկրճատի ճանապարհը մինչեւ 40 րոպե: Բացի այդ, 5 տարում հնարավոր կլինի փակել ՀԱԷԿ-ը եւ փոխարինել այն նորով: «Զվարթնոց» օդանավակայանը պետք է վերածվի Դուբայի օդանավակայանի նման օդանավակայանի»,-պարզաբանեց Բագրատյանը:

Նրա գնահատմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում պետք է խթանել արտադրանքի արտահանումը, ֆերմերներին սուբսիդիաներ տրամադրել:

«Ընտրություններից հետո ծրագրով կարող եմ կիսվեմ ցանկացած ուժի հետ, բացի նրանից, որն այժմ իշխանություն է: Նրանց օրոք աղքատության մակարդակը  3 տարում աճեց մինչեւ 27 տոկոս, ծայրաստիճան աղքատությունը՝ 2,1 տոկոս: Դոլարային գնաճի ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է ԱՊՀ երկրների շրջանում ամենաբարձր տեղը: Եթե այդ իշխանությունը կրկին գա, ապա տնտեսական աճ ընդհանրապես չենք ունենա: Այսօր Հայաստանն արժե 25 մլրդ դոլար, իսկ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունն աճել է մինչեւ 67 տոկոս»,-եզրափակեց կուսակցության նախագահը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ