Այսօր Հայաստանում կա 1837 մարդ, ովքեր Արցախի պատերազմի հետեւանքով վերջույթներն են կորցրել: Այս մասին հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Մենք պատրաստվում ենք նրանց համար միավորումներ ստեղծել: Բացի այդ, մենք պայմաններ կստեղծենք նրանց զբաղվածության համար»,- նշեց նա:
Բագրատյանի խոսքով՝ նրանց համար ստեղծվելու են ձեռնարկություններ, եւ այդ գործարանների արտադրանքը վաճառվելու է 100%-ով: