News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ռուս-թուրքական կոնսուլտացիաների շրջանակում քննարկվել է ԼՂ հարցը:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, առարկայնորեն քննարկվել է սիրիական, Լեռնային Ղարաբաղի, պաղեստինաիսրայելական եւ այլ տարածաշրջանային ճգնաժամները, դրանց կարգավորման քաղաքական ասպեկտները:

Կարծիքներ են փոխանակել հավելյալ միջոցների ձեռնարկման մասին՝ ուղղված կոնֆլիկտների գոտիներում լարվածության օջախների վերացմանը, հաշտեցման ռեժիմների աջակցմանն ու մարդասիրական օգնության մեծացմանը:

Ռուսական կողմից շեշտը դրվել է Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի կշռադատված մոտեցման անհրաժեշտության , Կիեւի ռազմատենչ ձգտումների աջակցման անթույլատրելիության վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ