News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելական ընկերությունը Սաուդյան Արաբիային վաճառել է հարձակողական տեխնոլոգիա, որը կոտրում է սմարթֆոնները եւ դրանք վերածում լրտեսական սարքերի, հայտնում է Haaretz-ը:

Հաղորդվում է, որ Quadream ընկերությունը Սաուդյան Արաբիայի կառավարությանը վաճառել է Reign անունով ծրագիր, որը նրանց թույլ է տալիս կոտրել հեռախոսները, տվյալներ կորզել եւ դրանք հետեւող սարքերի վերածել:

Reign-ը հեռախոսի սեփականատիրոջից չի պահանջում սեղմել վնասակար հղմանը, որպեսզի կարողանա սարքը կոտրել, եւ հնարավորություն ունենա գաղտնալսել միկրոֆոնի միջոցով, վերցնել պահպանված հաղորդագրությունները, լուսանկարները, տեսանյութերը ու էլփոստերը եւ գործարկել հեռախոսի նավիգացիան՝ արդյունավետորեն այն վերածելով հետեւող սարքի:

Ըստ Haaretz-ի, Reign-ը վաճառվում է InReach Technologies-ին՝ Կիպրոսում գտնվող Quadream-ի դուստր-ձեռնարկությանը, իսկ Quadream-ը իր հետազոտություններն ու մշակումները ղեկավարում է Թել Ավիվի Ռամատ Գանի շրջանում գտնվող գրասենյակից:

Quadream-ը հիմնադրվել է 2016-ին՝ կիբեռանվտանգության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող երեք իսրայելցիների կողմից, որոնցից մեկն աշխատում էր իսրայելական ռազմական հետախուզության համար: Ընկերությունը ներկայացված չէ համացանցում եւ իր գրասենյակի դռներին տարբերանշան չի տեղադրում:

ԿԻպրոսում նրա InReach Technologies առեւտրային հարթակը, ըստ Haaretz-ի, կարող է օգտագործվել պաշտպանական արդյունաբերության իսրայելական արտահանման կարգավորիչի տեսադաշտից հեռու մնալու համար:

Զրոյական սեղմման տեխնոլոգիայի միջոցով հեռախոսներ կոտրելու Reign-ի հնարավորությունը նման է Pegasus լրտեսական ծրագրին, որը մշակվել է Իսրայելի խոշորագույն NSO Group ընկերության կողմից եւ նույնպես վաճառվել է Սաուդյան Արաբիային:

Իսրայելական մի քանի ընկերություններ, որոնց հիմնադիրներից եւ աշխատակիցներից շատերը հետախուզությունից եւ պաշտպանությունից են, մշակել են բջջային հեռախոսներ կոտրելու եւ լրտեսման տեխնոլոգիաներ: Հաղորդվում է, որ իսրայելական լրտեսական տեխնոլոգիաները վաճառվել են մի քանի արաբական կառավարությունների, այդ թվում՝ ԱՄԷ-ին, Բահրեյնին եւ Մարոկկոյին, որոնք այն օգտագործել են լրագրողներին եւ ակտիվիստներին լրտեսելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ