News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան հույս ունի, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Էրդողանի եւ նրա ամերիկացի գործընկեր Բայդենի հանդիպումը դրական արդյունքներ կունենա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ հանդիպումը «կրիտիկական» է լինելու:

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համար հեշտ չէ համագործակցելը, շատ հարցերի շուրջ տարաձայնություններ կան, եւ ավելացրել է, որ երկու կողմերն էլ պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկեն լարված հարաբերությունները բարելավելու համար:

Նա նշել է, որ չնայած քրդերի ինքնապաշտպանական ուժերին եւ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ի աջակցությունը եւ այլ խնդիրներ բարդացնում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Բայդենի վարչակազմը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ տարածաշրջանային շատ հարցերում: «Մենք տեսնում ենք, որ Բայդենի նոր վարչակազմը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Լիբիայում, Սիրիայում եւ Կովկասում», - ասել է նա՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը էլ ավելի է բարդացրել երկկողմ հարաբերությունները, սակայն առաջիկա հանդիպումը նախագահների համար հարաբերությունների կարգավորման ճանապարհ է հարթելու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սինոփսիս»-ի նախագահ Չի-Ֆուն Չանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության նահատակների հիշատակին
Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե…
Մեծ Բրիտանիայում առաջին քայլն արվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. դեռ շատ անելիք կա. Սասունյան
Ահա ներկայացված թիվ 190 58/2 օրինագծի ամբողջական տեքստը՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը» վերնագրով...
Ուկրաինացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում մեկնարկել են Ուկրաինայի հայերի միության միջոցառումները, որոնց մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ուկրաինայից ավելի քան 70 հյուր...
ԱԳ նախարարը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Արարատ Միրզոյանը Փարիզում Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել…
Համապարփակ զեկույցը բացահայտում է Թուրքիայի լոբբինգի ամբողջական ձախողումը Վաշինգտոնում. Հարութ Սասունյան
Էրդողանի մտերիմ ընկերոջ՝ Թրամփի հեռանալուց հետո, Վաշինգտոնում քաղաքական դաշտն ավելի մռայլ է դարձել Թուրքիայի համար…
Եթե Հայոց ցեղասպանության օրինագիծն ընդունվի նաեւ Լորդերի պալատում, գործադիրի համար կատարման ենթակա օրենք կդառնա. Մանոյան
Կիրո Մանոյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարենպաստ պայմաններ է ստեղծել հարցի քննարկման համար…