News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն երկրի պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Համաձայն Gallup International-ի վերջին հարցման՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հայտնիություն ձեռք բերել:

Դա հերթական անգամ հաստատում է, որ հայ հասարակության մեջ աճում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ անվստահությունը, ինչը նշանակում է, որ Քոչարյանն ու նրա կոալիցիան այլեւս մրցակիցներ չունեն: Ընտրությունները կարող են լարված քաղաքական սեզոնի ավարտը դառնալ: 

«Lenta.ru»-ն փորձել է հասկանալ՝ ինչպես կփոխվեն Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները Քոչարյանի հաղթանակի դեպքում:

Բազմավեկտորության ավարտը

Պատերազմում պարտությունից եւ ձգձգված քաղաքական ճգնաժամից հետո Հայաստանը փորձում է կարգավորել իրավիճակը արտահերթ ընտրությունների միջոցով: Ընտրությունները կկայանան հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը սկսվել է երկուշաբթի՝ հունիսի 7-ին: Պայքարում են 26 կուսակցություն եւ դաշինք:

Առաջին օրերից հայտնի դարձավ, որ վարչապետի գլխավոր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:

Քոչարյանի կարծիքով՝ Փաշինյանի կառավարությունն ունակ չէ գնահատել երկրի վիճակն ու հարաբերություններ կառուցել դաշնակիցների հետ միջազգային հարթակում: Քոչարյանն ու նրա աջակիցները բացահայտ հասկացրել են, որ Ռուսաստանը ներկայիս պայմաններում պետք է լինի Հայաստանի առանցքային գործընկերը, ինչպես եղել է մինչ 2018 թվականը:

Դրա ապացույցներից է ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցը: Կրեմլը նախընտրում է գործ ունենալ ուժեղ եւ համակարգային խաղացողների հետ: Այն դեպքում, երբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության եկավ «թավշյա հեղափոխությունից» հետո, չկարողացավ իրեն ներկայացնել ռուս գործընկերների մոտ:

Իշխանության գալուց հետո Փաշինյանը Ռուսաստանը մղեց երկրորդ պլան: Առաջին տեղում հայտնվեց ՆԱՏՕ-ի եւ նույնիսկ Թուրքիայի հետ սիրախաղը:

Այդպիսի պահվածքն աջակցություն չստացավ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երեւանում, ո՛չ հայկական սփյուռքում: Իրավիճակը խորացավ այնքան, որ Հայաստանը կորցրեց Ռուսաստանին որպես արտաքին քաղաքականության հարթակում առանցքային գործընկեր՝ ձեռք չբերելով լուրջ դաշնակիցների ի դեմս Եվրամիության եւ ԱՄՆ-ի:

Ուժեղ բանակ՝ ամուր խաղաղություն

Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները կարեւոր են ռազմական դիրքերի ամրապնդման տեսանկյունից: Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին, որը տնտեսական բարեփոխումների լոկոմոտիվ կարող է դառնալ, Քոչարյանը խոսել է բազմիցս:

Ընդ որում, նա իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի ստեղծումը: Սակայն, ըստ Քոչարյանի, պետք է մարտունակ զինված ուժեր ունենալ: 

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են զարգանալ նաեւ այլ ուղղություններով: Վերջին օրերին Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը կրկին հայտարարեց ռուսական դերի եւ Հայաստանի արդյունաբերության վրա Ռուսաստանի ազդեցության մասին:

«Հայաստան» դաշինքի ծրագրում խոսվում է առնվազն երեք ճյուղերի զարգացման մասին: Դա ճանապարհների կառուցումն է, ագրարային ոլորտն ու ռուսական շուկաներ հայկական արտադրանքի արտահանումը եւ առողջապահությունը:

Քոչարյանի հաղթանակի դեպքում Ռուսաստանը կարող է տարածաշրջանում ստանալ հավատարիմ դաշանկից ի դեմս Հայաստանի:

Այնուամենայնիվ, վերջնական պատասխանը կտան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանը շարունակում է փորձությունների միջով անցնել, իսկ դա նշանակում է, որ ընտրություններում հաղթողը պետք է երկիրը հանի ճգնաժամից, որը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի եւ հայ-ռուսական հարաբերությունների կառուցման հետ կապված:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ