News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության դիմաց, որտեղ ներկայացրել է փաստեր, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դավաճան:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ. «Դավաճան է, այո», «Հողատուն չի կարող լինել հողաշեն», «Ելակ, թե սաղավարտ», «Զինադադար եւ գերիներ» եւ այլն:

Ակցիայի մասնակիցները կետերով նշեցին այն քայլերն ու գործողությունները, որոնք իրենք համարում են դավաճանական:

«Նախքան պատերազմը նա ոչնչացրել է ՀՀ հարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ: Բանակցություններում իրեն դրսեւորել է որպես անվստահելի գործընկեր, ինչի հետեւանքով պատերազմի ժամանակ Հայաստանը մնացել է միայնակ եւ զրկվել  միջազգային լծակներով Ադրբեջանի վրա ազդելու լծակների հնարավորություններից:

Բանակում իրական բարեփոխումների, անհրաժեշտ զենք-զինամթերք գնելու, դիրքերը կահավորելու փոխարեն նա նախընտրել է ոչ անհրաժեշտ եւ կոսմետիկ փոփոխությունները, որոնք կարելի կլիներ ներկայցնել որպես էժանագին քաղաքական գովազդ: Փոխանակ զիրահաբաճկոններ ու սաղավարտըներ գնեն, բանակին մատակարարվել է ելակ, այն դեպքւոմ, երբ սննդի խնդիր բանակում վաղուց չկար: Փոխանակ անհրաժեշտ ՀՕՊ համակարգեր գնելու, ներկա իշխանությունները գնել են ՍՈՒ-30 օդանավեր՝ առանց հրթիռների, որոնք հնարավոր չի եղել օգտագործել պատերազմի ընթացքում:

Պատերազմի հաջորդ օրվանից նա հայտարարել է ռազմական դրություն, որն օգտագործել է միայն ընդդիմադիրներին լռեցնելու համար, չի կազմակերպել զորահավաք եւ զորքերի համալրում: Փոխանակ զորահավաքի կազմակերպմանը եւ կանոնավոր բանակի կառուցվածքի պահպանմանը, երկրի ղեկավարը կոչ է արել ջոկատներ կազմել, փաստացի ստույգ մահվան են ուղարկվել հազարավոր հայորդիներ:

Պատերազմի ընթացքում խուսափել է թշնամուն զգալի կորուստներ պատճառելուց: Չի օգտագործել ՀՀ բանակում եղած զինատեսակները: Նա երաշխավորել է թշնամու տարածքում եղած ենթակառուցվածքների անվտանգությունը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ