News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ,  աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայկ Չոբանյանը զրուցել է նաև Թումոյում սովորող պատանիների հետ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, ունկնդրել Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի ստեղծագործությունները, դիտել կենտրոնի ուսանողների ստեղծած անիմացիոն հոլովակները:

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև Թումոյում գործող «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոց, որն առաջարկում է անընդհատ թարմացվող, ոլորտի նորագույն պահանջներին համահունչ 100-ից ավելի նախագծեր:

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է կենտրոնի կողմից մշակվող և իրականացվող գիտահետազոտական կիրառական նոր նախագծերին ու նախաձեռնություններին:

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է Թումոյի նոր կառուցվող ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագիծը: Համալիրը տեղակայվելու է Երևանի Թումոյի կողքին՝ զբաղեցնելով 25,000 քմ մակերես, որը կհանդիսանա կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող, ինչպես նաև ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և տեղական ստարտափներին իրենց միջազգային գործընկերների հետ կապող ակտիվ համայնք:

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է գործող Թումո կենտրոնների և տուփերի առանձնահատկությունները և հավելել, որ այժմ նախատեսվում է նոր կենտրոններ հիմնել Կողբում ու Մասիսում, իսկ հաջորդ Թումո տուփը բացվելու է Սևան քաղաքում։ Նա նշել է, որ ներկայումս աշակերտների թիվը 1900 է և նախատեսվում է այն 60000-ի հասցնել:

Զրուցակիցները քննարկել են նաև կրթական մոդելի արտահանման, կոմերցիալիզացիայի և կայունության հետ կապված մի շարք այլ հարցեր:

Թումո կենտրոնի կողմից ֆրասնիացի մասնագետների հետ համատեղ իրականացվում է նաև հայկական հուշակոթողների 3D սքանավորում, որը հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում վերականգնման աշխատանքներ իրականացնել:

Կարևորելով Թումո կենտրոնի կողմից  իրականացվող ծրագրերը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու հուշակոթողների 3D սքանավորման, կլաստերների ձևավորման, Թումո տուփերի տեղակայման, կենտրոնի կողմից իրականացվող գիտահետազոտական, կրթական ծրագրերին և նախաձեռնություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ