News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ:

Դաշինքից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ եղել է մարզի Տեղ համայնքում, հանդիպել բնակիչների հետ, զրուցել ինչպես համայնքային խնդիրների ու մտահոգությունների, դրանց լուծման ուղղությամբ դաշինքի առաջարկությունների, այնպես էլ գործող իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում խորը ճգնաժամում

հայտնված մեր պետության առաջնահերթ խնդիրների լուծման մասին:

Այս պահին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են Գորիսի բնակիչների հետ: Նրանց է միացել ՌԴ կատարած աշխատանքային այցից այսօր վաղ առավոտյան վերադարձած՝ դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը:

Սյունիքում դաշինքը քարոզարշավը կեզրափակի կապանցիների հետ հանդիպմամբ:

Զուգահեռ շարունակվում են դաշինքի ներկայացուցիչների հանդիպումները մայրաքաղաքի վարչական շրջաններում՝ դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Քիչ հետո կմեկնարկի հերթական հանդիպումը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում:

Քարոզարշավի օրագրին հետևեք այս հղումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ