Հայաստանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի ԼՂ հարցով արդյունավետ բանակցություններ վարի: Այս մասին Ծաղկահովիտում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այսօր բանակցությունների համար անբարենպաստ իրավիճակ է: Անարդյունավետ է թույլ դիրքից բանակցություններ վարելը: 2-3 տարի կպահանջվի ոտքի կանգնելու համար: Ապա մենք ի վիճակի կլինենք բանակցություններ վարել: Ռուս խաղաղապահներն այժմ ապահովում են անվտանգությունը: Խաղաղապահների մանդատը նախատեսվում է 4,5 տարով: Դրանից հետո ադրբեջանցիները հնարավորություն կունենան պահանջել նրանց դուրսբերումը: Կարծում եմ՝ այդ ժամանակ մենք ոտքի կկանգնենք եւ կբանակցենք այլ դիրքից»,-նշեց Քոչարյանը: