News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության առնչությամբ, թե ես իբր նրան ասել եմ, որ «հողերն արդեն պետք է տաս», առաջարկում եմ Փաշինյանից պահանջել հրապարակել մեր խոսակցության ձայնագրությունը։ Այս մասին հունիսի 10-ի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսից վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նա պարզաբանեց, որ խոսակցությունը եղել է Փաշինյանի տանը՝ վստահություն հայտնելով, որ վերջինը հաստատ ձայնագրել է խոսակցությունը։ «Թող ցույց տա։ Ես գնացել էի այնտեղ միայն մի բան ասելու։ Ինձ միշտ հետաքրքրել է մի հարց՝ ղարաբաղյանը։ Ես Փաշինյանին ասացի, որ ինքը պետք է ամրագրի, թե ինչ է ժառանգություն ստացել Սերժ Սարգսյանից ղարաբաղյան հարցում փաստաթղթերի տեսքով։ Նա հարցրեց, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Ես նրան կոչ արեցի նամակ գրել Հայաստանի ԱԳՆ ղեկավարին եւ պահանջել երկու օրվա ընթացքում ներկայացնել ղարաբաղյան կարգավորման իրավիճակը 2018թ. ապրիլի դրությամբ։ Ես նրան ասացի. եթե դու ավելի լավ լուծում բերես, քան Սարգսյանը, դա քեզ պատիվ կբերի, իսկ եթե ավելի վատ որոշում բերես, ապա դա քո խայտառակությունը կլինի»,- նշեց Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահը հիշեցրեց, որ նման քայլի ինքը գնացել էր դեռեւս 2008թ., երբ որոշել էր նախագահի թեկնածու առաջադրվել եւ ցանկացել ծանոթանալ իրավիճակին, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրել էին որպես վերջին փաստաթուղթ։ «Ես այն ժամանակ ասացի Հայաստանում ԱՄՆ ներկայացուցչին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը հայտարարել էր, որ կողմերի միջեւ Մադրիդյան սկզբունքների շուրջ դրույթները (առաջին պլան) համաձայնեցված են 99 տոկոսով։ Ես խնդրեցի տեղեկացնել Մեթյու Բրայզային (ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ – խմբ.), որպեսզի նա թղթի վրա ցույց տա, թե ինչ է նշանակում այդ 99 տոկոսը, եւ որպեսզի նա կողմերին առաջարկի որպես պաշտոնական փաստաթուղթ։ Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ-ն պաշտոնական փաստաթղթեր չէր ներկայացնում։ Առաջ նրանք բանակցություններ չէին վարում, գալիս էին պատրաստի փաստաթղթերով եւ դրանք ներկայացնում Հայաստանին, Ղարաբաղին եւ Ադրբեջանին։ Դա պետք էր ե՛ւ ինձ, ե՛ւ անգամ Սերժ Սարգսյանին, որպեսզի մենք արձանագրեինք, թե որ կետից սկսենք կարգավորումը։ Մեկ ամիս անց Բրայզան պաշտոնապես ներկայացրեց փաստաթուղթը»,- եզրափակեց առաջին նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ