News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռաֆայելի գոբելենների հազվագյուտ հավաքածուն, որը ցուցադրվում է Մադրիդի Թագավորական պալատի մեծ պատկերասրահում, հինգհարյուրամյա պատերազմներից, ապստամբություններից, ռումբերից, փամփուշտներից եւ կրակներից է փրկվել, սակայն անսպասելիորեն հայտնվել է աղավնիների եւ նրանց ծերտի սպառնալիքի տակ: Այս մասին գրում է The Guardian-ը:

Թեեւ աշխատանքները Ռաֆայելի մահվան 500-ամյակի կապակցությամբ ցուցադրվում են անցյալ տարվա նոյեմբերից, աղավնիների խնդիրը միայն վերջին շաբաթներին է ծագել: Պատկերասրահը օդափոխելու անհրաժեշտությունը աշխատողներին ստիպել է բացել պատուհանները, ինչը սկսել է հրապուրել թռչուններին: Իսպանիայի ազգային ժառանգության ինստիտուտը` Patrimonio Nacional-ը, որը պատասխանատու է գոբելենների եւ ցուցահանդեսի համար, հայտարարել է․ «Ոչ մի գոբելեն չի վնասվել»՝ հավելելով, թե պատկերասրահի «մանրամասն խուզարկությունը» պարզել է, որ ներսում ոչ մի բույն չկա։ Սակայն, իսպանական ABC թերթը գտել է մի քանի լուսանկարներ, որոնցում երեւում է, որ աղավնիները ազատ տեղշարժվում են սրահում եւ ծրտում են մեծն վարպետի աշխատանքների վրա: «Այս լուսանկարներից մեկում աղավնին կանգնած է «Կաղի ապաքինումը» գոբելենի վրա, մյուսում մի ուրիշ աղավնի պառկած է հատակին՝ նույն գոբելենից մի քանի սանտիմետր հեռավորությամբ»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ