News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հինգ տարի հետո ռուս խաղաղապահները Ղարաբաղից ոչ մի տեղ չեն հեռանա: Այս մասին հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսից վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ մարդկանց 95%-ը սխալ պատկերացում ունի, որ հինգ տարի հետո ռուս խաղաղապահները կհեռանան Ղարաբաղից: Նա ընթերցեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չորրորդ կետը. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը 5 տարի է` հաջորդ 5 տարվա ժամանակահատվածների համար ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին 6 ամիս առաջ»։

Տեր-Պետրոսյանը կոչ արեց խուճապ չառաջացնել, թե ռուս խաղաղապահները հեռանան: «Այդքան հե՞շտ է՝ կվերցնեն ու կհեռանան: Չէ որ հայտարարության մեջ գրված է։ Այսինքն Ադրբեջանը կարող է պահանջել, իսկ մենք ու ռուսները կարող ենք հեռանալ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ղարաբաղի բնակչությունը չլքի Ղարաբաղը: Այս հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը 100%-ով համընկնում են, քանի որ եթե այնտեղ հայեր չլինեն, ռուսները պետք է հեռանան»,- եզրափակեց առաջին նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ