News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս թողեց Ղարաբաղը բանակցություններից, իսկ Փաշինյանը՝ Հայաստանը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա նկատեց, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում: 

«Հայաստանը չի կարող ԼՂ հարցով ինքնուրույն որոշում կայացնել: Դա ավելի ծանր հետեւանք է, քան պատերազմը: Մենք այլեւս այդ հարցով խաղացողներ չենք»,-ասաց Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը հիշեցրեց, որ 1990-ական թվականներին ԼՂ հարցով փորձագիտական մակարդակով հայկական կողմից ներկայացված էին 6 մարդ՝ ինքը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Ոսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Ռուսաստանից՝ Կազիմիրովը, ԱՄՆ-ից՝ մեկ մարդ: 

«Այժմ նման մարդիկ քիչ են: Նիկոլ Փաշինյանը մինչ օրս չհասկացավ ղարաբաղյան հարցը: Երկրների առաջնորդները խոսում են նրա հետ, սակայն նա ոչինչ չի հասկանում: Ես հակված եմ հավատալու, որ նա չի հասկանում»,-նշեց նա:

Տեր-Պետրոսյանը կրկնեց այն թեզը, որ 1996-1997 թվականներից հետո ուժերի հավասարակշռությունը փոխվել է հօգուտ Ադրբեջանի:

«Այդ պատճառով 2017 թվականին ես փորձում էի անել ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանը գնա կոնֆլիկտի լուծման:Կար «Լավրովի պլան»: Այդ ժամանակ Իլհամ Ալիեւ դադարեց դիմակայել: Սակայն մենք բաց թողեցինք ժամանակը եւ ոչինչ չարեցինք: Սերժ Սարգսյանը պետք է ստորագրեր «Լավրովի պլանը»»,-նշեց առաջին նախագահը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ