News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվան ակնկալում է, որ եռակողմ աշխատանքային խումբը շուտով կվերսկսի իր գործունեությունը՝ պայմանավորվածությունների համաձայն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը հիմնականում գերակա խնդիր է, որի իրականացման համար շահագրգիռ են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը»,- նշել է նա` հիշեցնելով, որ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

«Երեք երկրների ոլորտային փորձագետները կատարել են փորձագիտական վերլուծություն, որն անհրաժեշտ է հաղորդակցությունները վերականգնելու միջոցներ ձեռնարկելու համար, ինչը սկզբունքորեն թույլ է տալիս մոտ ապագայում անցնել ենթակառուցվածքային համատեղ նախագծերի փուլային իրականացմանը: Ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կվերսկսի իր գործունեությունը՝ պայմանավորվածությունների համաձայն:

Միեւնույն ժամանակ, հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում միջադեպերն, իհարկե, չեն նպաստում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը: Մենք կողմերին զսպվածության, լարվածության դեէսկալացիայի եւ հակասությունները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կոչ ենք անում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ