News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ըստ էության, հաստատեց Ռուսաստանի դիրքորոշումը: Մոսկվան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որի օրակարգում ընդգրկված է Ղարաբաղի կարգավիճակի ապագա որոշման հարցը: Ռուսաստանը գործում է Մինսկի խմբի ձեւաչափով:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը: «Բաքուն կարծում է, որ հակամարտությունն ավարտված է, եւ որ այժմ անհրաժեշտ է լուծել ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի տարածքում (որը Ադրբեջանը իրավաբանորեն իրենն է համարում) ռուս խաղաղապահների, այսպես կոչված, ժամանակավոր մնալու հարցը:

Սակայն Բաքվի այս դիրքորոշումը համաշխարհային հանրության կողմից աջակցություն չի գտնում, եւ Ադրբեջանը համաշխարհային հանրությանը մարտահրավեր նետելու ռիսկի է դիմում»,- ասաց նա: Փորձագետը հիշեցրեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ընտրություններ են տեղի ունենալու, երկիրը չունի արտգործնախարար, եւ երբ ձեւավորվի կայուն իշխանություն, որի հետ հնարավոր կլինի երկխոսություն վարել, այդ դեպքում գործընթացը կսկսվի: Նրա խոսքով, ամեն ինչ հուշում է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, առաքելություն են պատրաստում տարածաշրջան: Հարցն այն է, թե ինչպես նրանք կգործեն եւ ինչպես կհամաձայնեցնեն օրակարգը: «Երեւանի հետ կապված իրավիճակը հասկանալի է՝ նա միշտ կողմ է եղել կարգավիճակի վերաբերյալ երկխոսությանը:

Բաքվի հետ կապված իրավիճակը այնքան էլ պարզ չէ՝ հանրային հարթության մեջ ասում են մի բան, իսկԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զրույցում՝ բոլորովին այլ բան: Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Բաքուն ստիպված կլինի սկսել այդ խնդրի քննարկումը»,- հավելեց Տարասովը: Այս պահին գործում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու մասին կետ է ներառում: Մյուս կողմից, ինչպես նշեց քաղաքագետը, իրավաբանորեն նրանց չի կարելի խաղաղապահներ անվանել, քանի որ այդ կարգավիճակը դեռ պետք է ստանալ Մինսկի խմբից, ՄԱԿ-ից եւ այլն: «Սակայն առակժմ խոսքը Ղարաբաղի տարածքում սահմանափակ ռուսական զորակազմի գտնվելու մասին է:

Շրջանակային համաձայնագրերը վերջնական չեն համարվում: Եթե միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստորագրվի նոր համաձայնագիր եւ ռուսական զորախումբը անվանվի խաղաղապահ, ապա կարող են որոշվել ժամկետները եւ այլ պայմաններ: Բացառված չէ, որ ռուսական զորակազմը կարող է մնալ Ղարաբաղում, քանի դեռ նրա կարգավիճակը չի որոշվել: Բացառված չէ նաեւ, որ ֆրանսիացիները կարող են բարձրացնել ռուս խաղաղապահներին որեւէ այլ զորակազմով լրացնելու հարցը»,- պարզաբանեց նա: Փորձագետը չբացառեց նաեւ այն սցենարը, որի դեպքում Բաքուն եւ Մոսկվան առանց Երեւանի կպայմանավորվեն կարգավիճակի հարցում: Դա կնշանակի խաղ Մինսկի խմբից դուրս: «Կա նաեւ երկրորդ տարբերակ, որի դեպքում Մոսկվան դուրս չի գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբից, շարունակում է աշխատել՝ համարելով, որ կարգավիճակը պետք է որոշվի հենց այս ձեւաչափով:

Այս ամենը առայժմ տեսություն է: Ամեն ինչ կախված կլինի Հայաստանի ընտրությունների արդյունքներից: Հիմա, դատելով Լավրովի հայտարարություններից, Մոսկվան կարծում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մի կետում ասվում է, որ ռուսական զորամիավորումը հինգ տարով է եկել Ղարաբաղ, եւ միջանկյալ որոշում է հանդիսանում: Ամեն ինչ կախված կլինի իրադարձությունների զարգացումից եւ նրանից, թե ինչպես կանցկացվի երկխոսությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ, ինչպես կկատարվեն խաղաղ համաձայնագրի պայմանները, ինչպես կլուծվեն Սյունիքի, սահմանների եւ այլ խնդիրները»,- եզրափակեց Տարասովը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, սակայն այս պահի դրությամբ արժե շեշտը դնել տարածաշրջան խաղաղ կյանքի վերադարձի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ