News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Աստարա սահմանային գետի վրայով համատեղ կամուրջ կառուցելու մասին: Փաստաթուղթը ստորագրել են ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ու ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը: 

Ըստ ստորագրված համաձայնագրի՝ Աստարա գետի վրայով 4,7 միլիոն եվրո արժողությամբ ճանապարհային կամրջի կառուցման նախագիծը համատեղ իրականացվելու է 12 ամսվա ընթացքում: Կողմերից յուրաքանչյուրի մասնաբաժինը 50 տոկոս է կազմում, հաղորդել է ԻՌՆԱ- ն:

Մուստաֆաեւը հավելել է, որ Ադրբեջանը, Իրանը եւ Ռուսաստանը մեծ նշանակություն են տալիս «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացմանը եւ միջոցառումներ են ձեռք առնում դրա զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ