News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմում կորցրել է ժամկետային զինծառայող որդուն: Բայց իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ որդու ծնունդով: Երեկ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը: Այս մասին գրում է shantnews.am-ը:

7 ամիս առաջ գործընկերները ցավակցում էին Լուսինեին ավագ որդու՝ Դավիթի զոհվելու համար, իսկ այսօր շնորհավորում են ևս մեկ զավակի լույս աշխարհ գալու առիթով:

«Լուսինեն մեր հիվանդանոցի աշխատակից է: Շատ սպասված փոքրիկ է, որովհետև ամբողջ հիվանդանոցը, առավել ևս մեր բաժանմունքը, անհամբեր սպասում էր այս նորածնի լույս աշխարհ գալուն: Լուսինեն մեր ստացիոնար հսկողության տակ է գտնվել: Շատ ծանր հոգեբանական վիճակում էր, նաև առողջական խնդիրներ ունի՝ բրոնխիալ ասթմա և ստորին վերջույթների վարիկոզ: Բայց Լուսինեն նվիրյալ մայր է և հաղթահարեց ամեն ինչ»,- Shantnews-ին ասել է Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը:

Լուսինեի ավագ որդին՝ Դավիթը, բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսին: Ընդամենը մեկուկես ամսվա զինծառայողը Մարտակերտում է մասնակցել թեժ մարտերին։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 16-ին: Եվ օրեր անց հայտնի է դարձել Լուսինեի հղիության մասին: Եվս մեկ զավակ ունենալու որոշումը նրան հեշտ չի տրվել: Հոգեբանական ծանր վիճակից դուրս գալ և նորից մայրանալու որոշում կայացնել օգնել են ընտանիքի անդամները, նաև գործընկերները:

Փոքրիկը կանխածին է, լույս աշխարհ է եկել 1 կգ 900 գրամ քաշով, ներարգանդային զարգացման հապաղումներ, նաև շնչառական խնդիրներ է ունեցել: Հիմա նորածին տղայի վիճակը բավարար է: Բժիշկներն են բացատրում՝ որդու կորստից ընդամենը 7 ամիս անց մայրացած կնոջ մոտ այլ կերպ չէր էլ կարող լինել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ