Այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ այս անգամ պարտությունից հետո ենք գնում ընտրությունների: Այս մասին հունիսի 10-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Աշտարակում կայացած հանրահավաքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին անգամ խոսում ենք ազգային արժեքների պահպանման մասին:
Երեք տարի ոչնչացվել է այն ամենը, ինչը մեզ հայ է դարձնում: Այս ամենը ծրագրված է եղել եւ հանգեցրել է փլուզման: Մենք կարող էինք միայն պարտվել մեր ազգային արժեքների եւ մեր պետականության ողնաշարի` բանակի հետեւողական ոչնչացման պայմաններում», - նշել է նա:
Դիմելով ընտրողներին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Մենք պետք է հեռացնենք այն ուժին, որը մեր ժողովրդին հասցրել է նման իրավիճակի: Դա դուք պետք է անեք: Եթե «Հայաստան» դաշինքը իշխանության գա, խոստանում ենք ապահովել երկնիշ տնտեսական աճ եւ ստեղծել տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր»: