Սյունիքում իրավիճակը մնում է կայուն լարված, այսինքն՝ չի փոխվել: Այս մասին հունիսի 10-ին Աշտարակի հանրահավաքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
«Ավելի քան 1000 զինծառայողներ հետ են գնացել, եւ մերոնք նույնպես հետ են գնացել: Բայց, ի վերջո, ադրբեջանցիները դեռ մեր տարածքում են: Ո՞վ պետք է բանակցություններ վարի։ Ոչ ոք չկա»,- ասաց նա: