News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք թույլ չենք տա վենդետա իրականացնել: Այս մասին հունիսի 10-ին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նա ցավով նշել է, որ այսօր նման սպառնալիքներ հնչեցնողը ներկայացնում է Հայաստանը եւ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: «Սպառնալիքները, որոնք նա հնչեցնում է ... Սա ուղղակի անընդունելի է: Ի՞նչ է նշանակում՝ գլուխները կպոկենք, ատամները կջարդնեք եւ այլն: Նրանք միայն գլուխները կխփեն պատին եւ ոչինչ ավելի: Ո՞վ եք դուք, որ երկրի ներսում սպառնում եք Հայաստանի քաղաքացիներին:

Եթե ​​այդքան ուժեղ եք, պատասխանեք Ալիեւին, պատասխանեք թուրքերին: Երբ թուրքերը ներխուժում են մեր տարածք, ծեծում մեր զինվորին, ինչու՞ չեք պատասխանում: Երբ Ալիեւը Հայաստանի, հայ ժողովրդի, կապիտուլյատորի հասցեին ամենաստոր հայտարարություններն է անում, նա ինչու՞ չի պատասխանում: Մենք ենք ստիպված պատասխանել ադրբեջանցիներին: Իսկ հիմա նա ասում է, որ պատրաստվում է վենդետա իրականացնել:  

Թող ինչ-որ մեկը փորձի ուժ կիրառել կամ սպառնալ մեր համախոհներին ու, առհասարակ, Հայաստանի ցանկացած քաղաքացու: Վստահեցնում եմ ձեզ, որ դա նրանց համար ոչ մի լավ հետեւանքի չի հանգեցնի», - նշել է Վանեցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ